Ջոբսի ուղղագրական սխալներով ռեզյումեն աճուրդում կվաճառեն
Տեխնոլոգիաներրի ոլորտում աշխատանքի որոնման համար Սթիվ Ջոբսի ռեզյումեն աճուրդում կվաճառեն, հաղորդում է Тhe Guardian-ը:
Մեկ էջանոց ռեզյումեն ձեռագիր է, գրվել է 1973 թվականին եւ մի շարք կետադրական եւ ուղղագրական սխալներ է պարունակում:
Այսպես, օրինակ՝ իր ազգանունը նա գրել է փոքրատառ:
Ռեզյումեում Ջոբսը նշել է, որ վարորդական իրավունք ունի, բայց հեռախոս չունի:
Փաստաթղթի նախնական գինը սկսվում է 50 հազար դոլարից:
Աճուրդը կկայանա մարտի 8-ից 15-ը: Աճուրդում կներկայացվի նաեւ մոտ 25 հազար դոլար արժողությամբ Mac OS X-ի տեխնիկական ուղեցույցը, որը 2001-ին ստորագրվել է Ջոբսի կողմից եւ 15 հազար դոլար արժեքով, Ջոբսի ստորագրությամբ եւ լուսանկարով 2008-ին թերթի հրապարակումը, որը պատմում է նոր iPhone-ի թողարկման մասին:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է