ԱՄՆ-ում զույգը ծաղկեփնջերի փոխարեն փողոցում գտած շան ձագեր է բերել հարսանիքին (լուսանկարներ)
Ծաղկեփնջերը ցանկացած հարսանեկան արարողության անբաժանելի մասն են, և նորապսակները հատուկ ուշադրություն են դարձնում ծաղիկների ընտրությանն ու դիզայնին:
Սակայն այս հարցում նույնպես բացառություններ են լինում: Այսպես, ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի բնակիչներ Բեքին և Ջոնը ծաղկեփնջերի փոխարեն շան ձագեր են բերել իրենց հարսանիքին:
Bored Panda-ն գրում է, որ հարսանիքը պլանավորելու ժամանակ նրանք պատահաբար հայտարարություն են տեսել համացանցում, որում առաջարկվում էր որդեգրել փողոցում գտած շան ձագերին: Զույգն առանց երկար-բարակ մտածելու վերցրել է սկզբում երկու, այնուհետ ևս երեք շան ձագ՝ մտադիր լինելով ժամանակավոր տուն դառնալ նրանց համար:
«Մենք խոզուկներ ու կովեր մեծացնելու փորձ ունենք, ու մտածեցինք, որ շուն պահելը շատ չի տարբերվի», - ասել են Բեքին և Ջոնը:
Շան ձագերն այնքան փոքր էին, որ զույգը չէր կարող թողնել նրանց տանը. երիտասարդներն ամենուր իրենց հետ վերցնում էին կենդանիներին:
Հենց այսպես էլ ծագել է շներին ծաղկեփնջերի փոխարեն հարսանիքի տանելու գաղափարը, որն անչափ ոգևորել և ուրախացրել է արարողության հյուրերին. մարդիկ մեծ հաճույքով գրկել և լուսանկարվել են շների հետ:
Նշվում է, որ Բեքիի և Ջոնի հարսանիքից հետո բոլոր հինգ ձագերը բաժանվել են ընտանիքների, որոնք երազում էին շուն պահել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել