ԱՄՆ-ում ռադիոհաղորդավարուհին ուղիղ եթերով հեռարձակել է իր ծննդաբերությունը
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի The Arc ռադիոկայանի հաղորդավարուհի Քեսիդի Փրոքտորն ուղիղ եթերով հեռարձակել է կեսարյան հատման միջոցով իրականացվող ծննդաբերությունը, հայտնում է BBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Փրոքտորի մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են երկուշաբթի՝ նախանշված ժամկետից 2 շաբաթ շուտ: Ռադիոկայանը, որտեղ աշխատում է կինը, համագործակցում է այն հիվանդանոցի հետ, որտեղ հաղորդավարուհին լույս աշխարհ է բերել փոքրիկին, ուստի՝ նա որոշել է ուղիղ եթերով հեռարձակել վիրահատարանում կատարվող գործընթացը:
BBC-ի հետ զրույցում կինն ասել է, որ ինքը նման որոշում է կայացրել պահի ազդեցության տակ:
«Դա ուղղակի անհավանական էր՝ կյանքիս ամենահուզիչ օրով կիսվել ռադիոունկնդիրներիս հետ»,-հավելել է երջանիկ մայրիկը:
Նա նաև ընդգծել է, որ ուղիղ եթերում զավակին լույս աշխարհ բերելն իր համար այնքան էլ տարօրինակ բան չէր, քանի որ ինքն արդեն սովոր է կյանքում կատարվող գրեթե բոլոր իրադարձություններով կիսվել ունկնդիրների հետ:
Նորածնին անվանել են Ջեմսոն: Ի դեպ, անունը նախապես անցկացված քվեարկության միջոցով որոշել էին ռադիոլսողները:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է