Մոնտենեգրոյում հարձակում է իրականացվել ԱՄՆ դեսպանատան շենքի վրա
Անհայտ տղամարդը պայթուցիկ սարք է նետել Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա, այս մասին հայտնում է երկրի կառավարությունն իր Twitter-յան պաշտոնական էջում:
«Առավել հավանական է, որ նետված պայթուցիկ սարքը ձեռքի նռնակ էր: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ որոշ ականատեսների՝ նռնակների նետումից հետո տղամարդն ինքնասպան է եղել: Նռնակներից մեկը պայթել է: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել քաղաքի այդ շրջան մտնելուց՝ տարածքում անվտանգության սպառնալիքի առկայության պատճառով, որն ըստ տարածված հաղորդագրության՝ դեռ պահպանվում է:
Նշենք, որ դեսպանատանն աշխատում է ԱՄՆ 34 քաղաքացի և 134 տեղացի:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան