Նիդեռլանդները բավարարել է կացության իրավունքի համար իրենց դիմած Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի հայտերը
Նիդեռլանդները դրական պատասխան է տվել կացության իրավունքի համար իշխանություններին դիմած Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի հայտերին, այս մասին գրում է T24 կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Նիդեռլանդներին դիմած թուրքերի 73 տոկոսը դրական պատասխան է ստացել:
Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդներին կացության հարցով 2017 թվականի ընթացքում դիմել է Թուրքիայի 509 քաղաքացի:
Թուրքական մամուլը պնդել է, որ Նիդեռլանդներում հաստատված Թուրքիայի բոլոր այս քաղաքացիները գյուլենականներ են, սակայն Նիդեռլանդների արդարադատության նախարարությունը, հաստատելով կացության իրավունքի տրամադրման լուրը, քաղաքացիների գյուլենական լինելու մասին չի խոսել:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան