Հերի՛ք է ծիծաղես, Պուտին. Washington Post
Հեղինակավոր Washington Post պարբերականի հոդվածագիր Յուջին Ռոբինսոնն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թվիթերյան գրառումներից մեկին, որում նախագահն ասել էր, որ «Մոսկվան ծիծաղում է ԱՄՆ-ի վրա»՝ 2016թ. նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության հարցով անցկացվող հետաքննության առնչությամբ:
«Նախագահ Թրամփն իրավացի է մի հարցում. Մոսկվայում երևի ուշագնաց լինելու չափ ծիծաղում են, այն էլ՝ նրա վրա»,- սկսում է հեղինակը՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահն անտեսում է ռուսական կողմի ակնհայտ միջամտության փաստերը:
«Հավանաբար, մեր ժողովրդավարության պահպանումն ընդհանրապես չի մտահոգում Թրամփին»,-գրում է Ռոբինսոնը՝ հիշեցնելով, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններում ռուսական կողմի հավանական միջամտության հետաքննությամբ զբաղվող գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերն օրերս հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող մի խումբ «ինտերնետ-տրոլներ» վարձատրվել են 2016թ. նախագահական ընտրություններից առաջ ամերիկյան քաղաքական համակարգում երկպառակություն ստեղծելու համար:
Ըստ հեղինակի՝ նրանք աջակցել են հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին ու վարկաբեկել նրա հակառակորդ Հիլարի Քլինթոնին:
«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ Թրամփն ընտրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ օգնության շնորհիվ: Չնայած, որ Պուտինը չի նշվում որպես համադավադիր և որպես այդ անձ է նշվում օլիգարխ Եվգենի Պրիգոժինը, սակայն այն միտքը, որ նա կարող էր առանց Պուտինի հրահանգի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, ուղղակի ծիծաղելի է»,-գրում է Ռոբինսոնը՝ հավելելով, որ վարձված «ինտերնետ-տրոլները» սոցցանցերում ստեղծել են հատուկ էջեր, որոնց միջոցով ընտրողների մոտ պախարակել են Քլինթոնին ու գովաբանել Թրամփին:
Հոդվածագրի կարծիքով՝ Մյուլերի մեծ բացահայտումը հանգեցրեց Թրամփի թվիթերյան հիստերիային, որը, թվում էր, մեղմանալու միտում չուներ:
«Ժամանակի անտեղի կորուստ կլինի այս թեմայի շուրջ Թրամփի բարբաջանքը մեջբերելու համար, բայց իր խոսքում նա փորձում էր երկու բան ապացուցել՝ ինչ էլ որ ռուսներն արել են կամ չեն արել, դա ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և որ Թրամփի ու ռուսների միջև որևէ պայմանավորվածություն չի եղել»,-գրում է Ռոբինսոնը:
Անդրադարձի վերջում հեղինակը հիշեցնում է, որ Մյուլերի բացահայտումներից հետո Թրամփը թվիթերյան հարթակում նշել էր, որ միակ պայմանավորածությունը եղել է Ռուսաստանի, Քլինթոնի ու Դեմոկրատական կուսակցության միջև:
«Բավական է ծիծաղես, Վլադիմիր Պուտին: Դու կվնասես ինքդ քեզ»,-եզրափակում է Ռոբինսոնը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է