Կալկաթայում վաճառվել է հայ-բրիտանական վերջին հյուրանոցը, որտեղ հանգրվանել են բազմաթիվ աստղեր
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում վաճառվել է քաղաքի հայ-բրիտանական վերջին հյուրանոցը՝ 235 տարվա պատմություն ունեցող «Ֆեյրլոն»-ը, որտեղ բազմաթիվ հայտնի աստղեր են ժամանակին հանգրվանել, գրում է telegraphindia.com-ը՝ նշելով, որ դա նշանավորում է քաղաքում հայ-բրիտանական դարաշրջանի ավարտը:
1783 թվականին կառուցված հյուրանոցի սեփականատերերի երրորդ սերնդի ներկայացուցիչ 70-ամյա Ջենիֆեր Էն Ֆոուլերն այսօր կհեռանա Հնդկաստանից: Նա նախորդ շաբաթվա վերջին ավարտին է հասցրել վաճառքի գործարքը:
Ֆոուլերը կարոտով է հիշում այն ժամանակները, երբ հյուրանոցի շրջակայքը լի էր հայ և հրեա ընտանիքներով, որոնք տարիների ընթացքում հեռացել են քաղաքից:
Հյուրանոցի նոր սեփականատերը խոստացել է պահպանել հյուրանոցի ժառանգությունը:
Ֆոուլերի պապիկն ու տատիկը՝ Մինաս և Ռոզի Սարգիսները, 1917 թվականին փախել են Օսմանյան կայսրությունից ու բնակություն հաստատել Կալկաթայում:
Նրանք ձեռք են բերել «Ֆեյրլոն»-ի տարածքը և այն դարձրել հյուրանոց։ Հետագայում այն փոխանցվել է իրենց դստերը՝ Վիոլեթ Սմիթին, որն ամուսնացել է բրիտանացու հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն երկու տարով տրամադրվել էր կանադական օդուժին:
Չնայած նրան, որ հյուրանոցում բազմաթիվ աստղեր են մնացել՝ հյուրանոցն իր հմայքի համար հիմնականում պարտական է հնդիկ հայտնի դերասան Շաշի Կապուրի և անգլիացի դերասանուհի Ջենիֆեր Քենդալի սիրավեպին, որոնք իրենց մեղրամիսն են անցկացրել հյուրանոցում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է