Իրաքում 48-ամյա թրքուհին կենթարկվի մահապատժի՝ ԻՊ-ին աջակցելու համար
Բաղդադի կենտրոնական քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացուհու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ կապ ունենալու համար, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով եգիպտական մամուլին:
Ըստ աղբյուրի՝ 48-ամյա կինն Իրաք է ժամանել ամուսնու և երկու որդիների հետ: Ընտանիքը ցանկացել է ապրել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ գործում են «շարիաթի կանոնները»:
Ընտանիքի տղամարդիկ, սակայն, մահացել են ավիահարվածների ընթացքում, և թրքուհին միայնակ է մնացել:
Հայտնի է նաև, որ տարբեր ժամկետներով ազատազրկումների են դատապարտվել Թուրքիայի ևս 10 քաղաքացուհիներ, որոնց տարիքը տատանվում է 20-50-ի սահմաններում: Նրանք նույնպես ԻՊ-ին միացած իսլամիստների կանայք են, որոնք միայնակ են մնացել իրենց տղամարդկանց կորցնելուց հետո:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան