Օդը կեղտոտող ուղեւորը ստիպել է օդանավին արտակարգ վայրէջք կատարել
Transavia Airlines ընկերության Դուբայից Ամստերդամ թռչող օդանավը վայրէջք է կատարել Վիեննայում օդը կեղտոտող ուղեւորի պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն:
Պարբերականի փոխանցմամբ, տղամարդու կողքը նստածները խնդրել են նրան զսպել իրեն, բայց նա հրաժարվել է: Անձնակազմի անդամները եւս ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:
Տղամարդկանց միջեւ վեճ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, որի հետեւանքով օդաչուն վայրէջքի գնալու որոշում է կայացրել:
Վայրէջքից հետո ոստիկանությունը շների ուղեկցությամբ բարձրացել է օդանավ եւ իջեցրել երկու կանանց (քույրերի) եւ երկու տղամարդկանց: Կանայք մտադիր են դիմել դատարան՝ իրենց օդանավից իջեցնելու համար, թեեւ իրենք ոչինչ չէին արել:
«Մենք այդամենի հետ ոչ մի կապ չունենք: Մենք չգիտեինք՝ ովքեր են այդ տղամարդիկ: Պարզապես մեր բախտը չէր բերել, որ նստած էինք նրանց հետ նույն շարքում»,-ասել է ուղեւորուհիներից մեկը:
Ավելի ուշ բոլոր 4-ին էլ ազատ էին արձակել, քանի որ նրանք չէին խախտել ավստրիական օրենքները, սակայն Transavia-ն արգելել է նրանց թռչել իր օդանավերով:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան