Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հիվանդանոցում այցելել է Ֆլորիդայի «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թրամփին ուղեկցած լրագրողներին։
Թրամփին ուղեկցում էր նաեւ կինը՝ Մելանիա Թրամփը։ Վիրավորների այցելությունը փակ ռեժիմով էր տեղի ունեցել, որից հետո պետության ղեկավարը դուրս է եկել մամուլի մոտ։ «Նրանց արած գործը ցնցող է, ես ուզում եմ շնորհավորել Ձեզ»,- ասել է նախագահը, սեղմելով վնասվածքաբան վիրաբույժ Իգոր Նիչիպորենկոյի ձեռքը ։
«Վշտալի է , որ կարող էր տեղի ունենալ նման բան»,- հավելել է Թրամփը, նկատի ունենալով դպրոցում կատարված ողբերգությունը։ Ընդ որում նա հիացմունք է հայտնել արտակարգ ծառայությունների աշխատանքով, դա անվանելով ռեկորդ։ «Մի դեպքում՝ 20 րոպե։ Անհավանական է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել աշակերտների ու ուսուցիչների վրա AR-15 հրազենով, որը ամերիկյան ոստիկանությունն է գործածում ու որը վաճառվում է որսորդական խանութներում։ Հրաձգության հետեւանքով 17 մարդ էր զոհվել։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան