Ռուսաստանում ադրբեջանցին փորձել է կաշառել ոստիկաններին քրեական օրենսգրքի միջոցով
Ադրբեջանի բնակիչը փորձել է կաշառել Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցներին։
Vesti.az-ի փոխանցմամբ՝ տղամարդը չի ցանկացել լքել Օմսկի երկրամասը եւ որոշել է ՌԴ քրեական օրենսգրքի մեջ փող դնելով կաշառել ոստիկաններին։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին։ Ադրբեջանցուն Չերլակ շրջանային կենտրոնում կանգնեցրել են ոստիկանները՝ փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Տղամարդու մոտ բացակալել են փաստաթղթերը, որոնք կհաստատեին նրա՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականությունը եւ ոստիկանները տղամարդուն տեղափոխել են բաժին՝ վարչական իրավախախտման համար։
«Պատժից խուսափելու համար Ադրբեջանի բնակիչը իրավապահ մարմիններին կաշառք է առաջարկել։ Նրան զգուշացրել են, որ պաշտոնյային կաշառելը քրեական հանցագործություն է համարվում։ Անտեսելով ոստիկանության աշխատակիցների զգուշացումները՝ նա 10,000 ռուբլու չափով գումար է դրել ՌԴ Քրեական օրենսգրքի էջերի միջեւ, իսկ այնուհետեւ դուրս եկել պաշտոնյայի սենյակից», –հայտնել են շրջանային դատախազության մամուլի ծառայությունից։
Հանցագործությունը չի հասցվել իր ավարտին, քանի որ ոստիկանը չի հանել օրենսգրքում դրված փողը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան