ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում
ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնության նոր բռնկման կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է Le Monde–ին տված հարցազրույցում։
-Բացի ազատ ու անկախ մամուլի անհրաժեշտության մասին հավաստիացումներից, ուրիշ ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ն հակադրել հիբրիդային պատերազմներ կոչվող սպառնալիքների նոր տեսակներին
-Կիբերհարձակումների դեմ մենք, օրինակ, նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնում։ Բացի դրանից մենք ստեղծել ենք արագ արձագանքման թիմ, որը կարող է տեղակայվել ՆԱՏՕ-ի անդա մ երկրներում՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցանցերի պաշտպանությանն օգնելու համար։
-Դուք նույնականացրե՞լ եք այդ կիբերհարձակումների աղբյուրները
-Շահագրգիռ երկրները կարողացել են պարզել, որ այդ հարձակումների ետեւում հաճախ կանգնած են եղել պետություններ, մասնավորապես Ռուսաստանը։ Կիբերհարձակումները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի դեմ, նույն բնույթի են։ Դրանք դառնում են ավելի բազմաթիվ ու բարդ։
-ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է թեւավոր հրթիռների գաղտնի մշակումների համար։ Դուք էլ եք դատապարտո՞ւմ այդ նախաձեռնությունը
-ԱՄՆ-ն համարել է, որ Ռուսաստանը խախտել է փոքր ու միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագիրը, որը կնքվել էր Վաշինգթոնի ու Մոսկվայի միջեւ 1987-ին։ Պայմանագիրը շատ կարեւ որ է, քանի որ այն պաշտպանում է Եվրոպային միջուկային սպառնալիքից։ Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ նա ՆԱՏՕ-ին կտրամադրի այդ պայմանագրի հարցում Ռուսաստանի գործողությունների մասին իր գնահատականները։
-Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումը
-Մինսկյան պայմանագրերը այլընտրանք չունեն, դրանք նախատեսում են եւ հրադադար, եւ ծանր տեխնիկայի դուրսբերում, եւ ԵԱՀԿ դիտորդների ազատ մուտք։ Այսօր սակայն այդպես չէ։ Հակառակը, մենք այս տարեսկզբից նոր բռնությունների բռնկման ականատեսը դարձանք։
ԱՄՆ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացմանը։ Դա կարեւոր է։
-Դուք խոսե՞լ եք Սերգեյ Լավրովի հետ, որի հետ հանդիպել էիք Մյունխենում
Այո, հենց քանի որ մենք տարաձայնություններ ունենք Ուկրաինայի հարցում, մեզ համար կարեւոր է խոսել իրար հետ։ ՆԱՏՕ-ն չի ուզում առճակատման գնալ Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում։ ՆԱՏՕ- ն չ ի ուզում բռնության էսկալացիա։ Անհրաժեշտ է երկխոսություն։ Սակայն ՆԱՏՕ-ն պետք է հաստատակամություն դրսեւորի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքում։


















































ՆԱՏՕ-ն դիտարկում է ՌԴ-ին կանխարգելիչ հարվшծներ հասցնելու հնարավորությունը. ՆԱՏՕ-ի ռազմшկան կոմիտեի ղեկավար
Գնդակը Ռուսաստանի դաշտում է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն՝ Ստամբուլի բանակցությունների մասին
Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն uպառազինության արտադրությունը
Ինչ կազմով է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Թրամփը նամակ է գրել Իսպանիայի վարչապետին եւ հիշեցրել պարտավորությունների մասին
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...