Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը
Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար:
Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի քանի մրցավազքային գոտիներ:
«Armenia Proud»-ի հետ հարցազրույցում Թաթոյանը պատմել է, որ մասնակցում է ԱՄՆ ՌՕՈւ ծրագրում, որի շրջանակներում նրանք քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններն են կարգավորում:
Ծրագրի շրջանակներում ճեպազրույցներից մեկը վարել է Ջեֆրի Հարիգյանը: Թաթոյանը նշել է, որ ճեպազրույցից հետո նա մոտեցել է Հարիգյանին եւ ասել, որ ինքը նույնպես հայ է: «Մենք անմիջապես գրկեցինք իրար, ձեռքերը սեղմեցինք: Սկսեցինք խոսել մեր նախնիների, ընտանիքների, սննդի մասին: Նա հայի արտաքին ունի», - ասել է Թաթոյանը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան