Ան-148 ինքնաթիռն ընկել է օդաչուների անհասկանալի գոռոցների ներքո
Մոսկվայի մոտ վթարված Ան-148 ինքնաթիռի խոսքային ինքնագրից վերծանված տվյալները վկայում են, որ օդաչուները թռիչքից անմիջապես հետո ուշադրություն են դարձրել արագության տարբերվող ցուցանիշներին:
Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», աղբյուրների փոխանցմամբ, աղետը տեղի է ունեցել վերահսկվող թռիչքի ժամանակ:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ թռիչքից անմիջապես հետո օդաչուները ուշադրություն են դարձրել իրենց դիսփլեյներում արագության ծայրահեղ ցածր եւ տարբեր ցուցանիշների վրա: Վիճելով նրանք փորձել են ուղղել խնդիրը՝ ավելացնելով արագությունը եւ ինքնաթիռը թեքելով դեպի գետինը: Նրա խոսքով՝ աղետը տեղի է ունեցել արդեն օդաչուների անհասկանալի գոռոցների ներքո:
Նշվում է, որ իքնագրերից ստացված տեղեկատվության համաձայն՝ օդաչուներն այդպես էլ չեն հասկացել խնդրի պատճառը եւ հետեւաբար չեն կարողացել ուղղել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը ընկել էր փետրվարի 11-ին ՝ թռիչքից ընդամենը մի քանի րոպե հետո: Արդյունքում մահացել էին 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան