Վենեսուելայում պետական հեղաշրջում տեղի չի ունենա. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի օրը հավաստիացրել է, որ երկրում բռնի ուժով իշխանափոխություն տեղի չի ունենա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Globovision-ը:
«Վենեսուելայում ապրիլի 22-ին, ինչ էլ որ լինի, կկայանան գաղտնի համընդհանուր քվեարկությամբ նախագահական ընտրությունները: Ոչ մի հեղաշրջում չի լինի, այստեղ ազատ ընտրություններ կկայանան, որոնցում վենեսուելացիները կընտրեն իրենց նախագահին», - ասել է Մադուրոն:
Նա նաեւ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասուին վերաբացել Մայամիում՝ Ֆլորիդա նահանգ, գտնվող հյուպատոսությունը, որտեղ մեծ վենեսուելական համայնք է ապրում:
Հիշեցնենք, որ Մադուրոն 2018 թվականի փետրվարի 2-ին Սոցիալիստական կուսակցության հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Վենեսուելայի նախագահի թեկնածու:
Վերջին տարիներին հարավամերիկյան երկիրը սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղերի դեֆիցիտով: 2017 թվականին երկիրը մի քանի ամիս շարունակ ցնցում էին հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում առնվազն 120 մարդ է զոհվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել