Նեւզորով. Իլհամ Ալիեւը «վտանգավոր խելագար» է
Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը Երեւան վերադառնալու հայտարարության ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգավոր խելագար» է անվանել:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի» հաղորդման ժամանակ Նեւզորովը Ադրբեջանին որպես օրինակ է բերել խոսելով այն մասին, որ «պատմությունը դա հումք է, որից կարելի է ամեն ինչ անել»:
Նրա խոսքով՝ Ալիեւը Երեւանի մասին իր խոսակցություններով «վտանգավոր խելագար» է թվում: Նշելով, որ հարեւան երկրների նախագահների հարցում Ռուսաստանի բախտը այնքան էլ չի բերում, նա ասել է, որ այնուամենայնիվ «ես խորհուրդ կտայի այդ վտանգավոր խելագարին ոչ միայն ածելի, այլ մեկ սանտիմետրից ավել մեխ չտալ, իսկ ավելի լավ է դրանք ատամի մաքրիչներով փոխարինել»:
«Նա (Ալիեւը) չէ որ պատրաստվում է...նա ասեց, որ պատրաստվում է միացնել... վերադարձնել Երեւանը...ասենք լավ...նախագահական մարազմ է...Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսները եւ պատմաբանները, որոնք հիմանվորեցին այդ նախագահական մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է եւ ապրելու է: Եվ մի օր այն արյուանհեղություն եւ ավերվածություններ կառաջացնի եւ ատելության հերթական բռնկումներ: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում», - նշել է Նեւզորովը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան