Հյուսիսային Կորեան ուզում է բարեկամանալ Հարավային Կորեայի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընն ընդգծել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հետագա բարելավումը շարունակելու կարեւորությունը, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հարավային Կորեայից վերադարձած պատվիրակությունը, որը գլխավորում էր հյուսիսկորեական առաջնորդի քույրը՝ Քիմ Յո Չժոն, զեկուցել է այցի եւ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների մանրամասները:
Վերջերս,Սեուլի եւ Փհենյանի հարաբերություններում նկատվել է որոշակի ջերմացում: Նախորդ շաբաթ Հարավային Կորեա էր մեկնել Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու: Նրանք Հարավային Կորեայի առաջնորդին էին փոխանցել մոտակա ժամանակներս Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը եւ այստեղ Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպում անցկացնելու հրավերը:
Միաժամանակ, հիշեցնենք, որ զուգահեռ Սեուլն ու Վաշինգթոնը հետաձգել էին ամենամյա լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, որոնց Փհենյանը մեծ զգուշությամբ է վերաբերում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան