Խորվաթիան եւ Սերբիան փորձում են բարելավել իրենց հարաբերությունները
Խորվաթիան եւ Սերբիան խոստացել են ակտիվացնել ազգային փոքրամասնության իրավունքների, սահմանային հարցերի եւ 1990-ական թվականին պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնման աշխատանքները՝ հարաբերությունները բարելավելու նպատակով։
Խորվաթիայի եւ Սերբիայի նախագահներ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Վուչիչի Խորվաթիա այցի շուրջ բանակցություններ են վարել։
«Սերբիայի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերությունները անցյալով են ծանրաբեռնված, որի մասին մենք այս անգամ չխոսեցինք։ Մեր խնդիրն է լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնք բաժանում են մեզ», - ասել է Գրաբար-Կիտարովիչը երկու ժամ տեւած բանակցություններից հետո։
Եվրամիությանը միանալու համար Սերբիան պետք է լուծի իր հարեւանների, այդ թվում նաեւ Խորվաթիայի հետ չլուծված խնդիրները։
Երկու նախագահները հայտարարել են, որ համաձայնության են եկել բարելավել իրենց համագործակցությունը 1991-1995թթ․անհետ կորած մի քանի հազար խորվաթների եւ սերբերի շարունակվող որոնումների հարցում։ Նրանք նաեւ նշել են, որ կփորձեն լուծել սահմանային խնդիրները մոտակա երկու տարում։
«Մենք կփորձենք մոտակա 100 օրվա ընթացքում փոխել մթնոլորտը, եւ բոլոր սերբ պաշտոնյաները ստիպված կլինեն անել ամեն հնարավոր բան հարաբերությունները բարելավելու համար։ Սա մեր կողմից բարի կամքի նշան կլինի», ասել է Վուչիչը։
Նշենք, որ Սերբիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել Զագրեբի գլխավոր հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 1000 մարդ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան