Քուրդ մարտիկները թուրքական չորս տանկ են խոցել Աֆրինում
Քրդական ջոկատների մարտիկներն Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր) հյուսիսի եւ հարավ – արեւմուքի ուղղությամբ կասեցնում են «Սիրիկան ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց օգնում է թուրքական զրահատեխնիկան:
Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է Firat քրդական գործակալությունը, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) աշխարհազորայինները խոցել են չորս տանկ եւ սպանել ինը թուրք զինվորների եւ ՍԱԲ-ի զինյալների։
Սիրիական Al Watan թերթի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից (հունվարի 20) «Սիրիական ազատ բանակի» կազմավորումները կորցրել են 185 մարդ, այդ թվում՝ մի քանի դաշտային հրամանատարների, թուրքական զորքերի շարքերում սպանվել են 27 զինվոր եւ սպա, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» կորուստները կազմել են 148 մարտիկներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ այժմ թուրքական հրետանին գնդակոծում է Դեյր Էս Սավան, Քֆար Սաֆրա, Բաֆլուն եւ Էլ Արուբա գյուղերն Աֆրինից հյուսիս ընկած Ջանդարիսի օկրուգում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» պաշտպանական բնագծերը:
Հարվածներ են հասցվում նաեւ Մաաբթալիի եւ Ռաջուի օկրուգների գյուղերին: Տեղեկություններ են ստացվում խաղաղ բնակիչների շրջանում սպանվածների եւ վիրավորների մասին: Al Watan-ի տեղեկատվությամբ՝ թուրքական գնդակոծումները եւ ռմբակոծումները վնաս են հասցնում բնակելի տներին եւ տնտեսական ենթակառուցվածքին: Ընդամենը Սիրիայի հյուսիսում մինչեւ շաբաթվա վերջը հակամարտության զոհ են դարձել շուրջ 150 քրդեր եւ արաբներ:
Աֆրինի քաղաքային հոսպիտալի աղբյուրները հայտնել են, որ օգնություն է ցույց տրվել 345 վիրավորների: Նրանց մեծ մասը կանայք եւ երեխաներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան