29-ամյա կարսեցին պնդում է, որ Քիմ Քարդաշյանի ազգականն է
Ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի Քարաքալե գյուղի 29-ամյա բնակիչ Մուամմեր Չոփուրը վստահ է, որ ազգակցական կապ ունի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Նշենք, որ ամերիկահայ աստղը պարբերաբար հարցազրույցների ժամանակ նշել է Կարսից ու Էրզրումից իր արմատների մասին:
Չոփուրը պնդել է, որ Քարդաշյանների նախատատն ու իր նախատատը հարազատ քույրեր են եղել:
75 տուն և 500 հոգանոց բնակչություն ունեցող Կարսի Քարաքալե գյուղի գյուղապետը, որը նույնպես Չոփուրի ազգականն է, լրագրողների հարցուփորձի ժամանակ շտապել է հերքել տեղեկությունն ու նշել, որ հայ Քարդաշյանների հետ իրենք որևէ կապ չունեն:
Թուրքական պարբերականը նկատում է, որ նույն գյուղապետը դեռ 2011 թվականին, խոսելով Քիմ Քարդաշյանի մասին, ասել էր. «Այսպիսի հայտնի աստղի պապերի՝ մեր համագյուղացին լինելն իսկապես շատ հպարտացնող է:
Իրոք, մեր աղջիկների նման գեղեցիկ աղջիկ է: Թող գա, իր պապի գյուղերը տեսնի և մեր հյուրը լինի: Մենք՝ թուրքերս, միշտ էլ հյուրասեր ենք եղել, թող գա և տեսնի մեր հյուրընկալությունը»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...