Աստղագետները կանխատեսել են Արեգակի ակտիվության արագ կտրուկ նվազում
2050 թվականին Արեգակը ավելի սառը ու աղոտ կլինի, կանխատեսում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի աստղագետները: Այս մասին նշված է Astrophysical Journal Letters-ի հրապարակման մեջ:
Գիտնականների կարծիքով՝ այս փոփոխությունները կլինեն արեգակնային ակտիվության «գրանդ նվազագույնի» արդյունք. այն պարբերական իրադարձություն է, որի ժամանակ Արեգակի մագնիսական դաշտը թուլանում է, ավելի քիչ բծեր են առաջանում եւ ավելի քիչ ուլտրամանուշակագույն է ճառագայթվում:
Մասնագետներն իրենց հետազոտության մեջ 20 տարի հետեւել են Արեգակին նման աստղերին եւ այս տվյալների հիման վրա եզրակացրել, որ Արեգակը 21-րդ դարակեսին ավելի աղոտ կլինի:
Արեգակնային ակտիվությունը 11-ամյա պարբերականությամբ մեծանում եւ փոքրանում է: Ըստ որում՝ աստղագետների հաշվարկներով 2050 թվականին Արեգակի ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ մաունդերովյան նվազագույն, որը գրանցվել է մոտ 1645-ից 1715 թվականների ժամանակահատվածում: Այդ ժամանակ, աստղագետ Էդվարդ Ուոլթեր Մաունդերի հաշվարկով, Արեգակի վրա սովորական 40-50 հազար բծի փոխարեն ձեւավորվել է ընդամենը միայն 50 հազար: Պատմության այս հատվածը հաճախ կապում են «փոքր սառցե դարաշրջանի» հետ, սակայն ոչ բոլոր գիտնականներն են այս կարծիքին համաձայն՝ համարելով, որ նույնիսկ արեգակնային ակտիվության ուժգին անկման դեպքում չի կարող տեղի ունենալ գլոբալ սառեցում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան