Իրանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարի մեղադրանքներին. Ամեն բան իր չափ ու սահմանն ունի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բերհամ Քասըմին պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն մեղադրանքներին, թե Իրանը ցանկանում է շիա մահմեդականություն տարածել Սիրիայում և Իրաքում:
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք ցուցաբերել, սակայն «Ամեն բան ունի իր չափ ու սահմանը»:
Նշենք, որ Մյունխենի միջազգային խորհրդաժողովում Չավուշօղլուն, խոսելով Սիրիայում և Իրաքում իրանական ռազմական ուժի ներկայության մասին, ասել էր. «Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել: Իրանի այս տիպի գործողությունների դեմն առնելու կոչ ենք անում»:
Ավելի վաղ Էրդողանը Բահրեյն այցի ժամանակ, խոսելով իրաքյան Մոսուլում շիական ուժերի ներկայության մասին, ասել էր. «Ոմանք ցանկանում են և՛ Իրաքի և՛ Սիրիայի պառակտումը: Այնտեղ կատարվողը էթնիկ, կրոնական պայքար է, որովհետև այնտեղ կա ազգայնականություն: Մենք պետք է կանգնեցնենք այս ամենը»:
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Քասըմին՝ ի պատասխան Էրդողանի մեղադրանքներին, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը բոլորից լավ գիտի Իրաքում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իրանի կառուցողական դերի մասին:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...