Խորհրդավոր կատուն մոլորված վարորդին դուրս է հանել անտառից (Տեսանյութ)
Ճապոնիայում ավտոմեքենաների սիրահարը անտառում մոլորվելուց հետո ամեն գնով փորձում էր ելք գտնել դեպի գլխավոր մայրուղի, իսկ GPS-ը խափանվել էր, հայտնում է Моя планета-ն։
Կատարվածը տղամարդը տեսանկարահանել էր հեռախոսով։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մեքենայի առջեւից մի սովորական կատու վազում՝ պարբերաբար հետ շրջվելով, որպեսզի ստուգի, արդյոք մեքենան իր հետեւից գալիս է, թե ոչ։
Մի պահ կատուն դուրս է եկել ճանապարհից եւ թաքնվել թփերի մեջ՝ առաջարկելով վարորդին շարունակել իր ճանապարհը մենակ, սակայն տղամարդն այդպես էլ չի համարձակվել շարունակել առանց իր ուղեկցորդի։ Կատուն, կարծես զգալով դա, նորից դուրս է վազել թաքստոցից եւ շարունակել ավտոմեքենային իր հետեւից տանել։
Նա կարծես ասում էր. «Օ՜, ինձ թվաց՝ դու գիտես հետո ուր գնալ, բայց լավ, թո՛ղ այդպես լինի, ես քեզ մնացած ճանապարհն էլ ցույց կտամ»,- պատմում է մեքենայում գտնվող ուղեւորը, գրում է Daily Mail-ը։
Արդյունքում կատուն ավտոսիրահարին օգնել է դուրս գալ գլխավոր մայրուղի, որն էլ նրան տուն է հասցրել։ Տղամարդը խոստովանել է, որ, ամենայն հավանականությամբ, նա առանց կատվի էլ անտառից դուրս կգար, բայց անշուշտ կատուն նրան օգնել է։
Խորհրդավոր կատվի տեսանյութը, որը, ինչպես ասում են, ապրում է անտառում, համացանցում դարձել է սենսացիա եւ մոտ 2,8 մլն դիտում ապահովել:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան