Թրամփը իրավաբան Քերոլին հանձնարարել է ղեկավարել ԱՄՆ-ում օփիոնային դեղամիջոցների տարածման դեմ պայքարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավաբան Ջեյմս Քերոլին հանձնարարել է ղեկավարել ԱՄՆ-ում օփիոնատիպ դեղամիջոցների տարածման դեմ պայքարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտան տան մամուլի ծառայությունը՝ ճշգրտելով, որ Քերոլը նշանակվել է թմրադեղերի հսկողության բնագավառում ազգային քաղաքականության հարցերով վարչության ժամանակավոր տնօրեն։
«Մենք լիովին վստահ ենք, որ Քերոլը կկարողանա զգալի հաջողությունների հասնել թմրադեղերի դեմ պայքարում ու մասնավորապես օփիոինային ճգնաժամը հաղթահարելու հարցում»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։ Այս նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին ստորագրել է օրենք ԱՄՆ օփիոինատիպ դեղամիջոցների մաքսանենգ ներկրմանը դիմակայելու մասին։ «2016-ին գրեթե 20 հազար ամերիկացի է մահացել ֆենտանիլի նման սինթետիկ օփիոնատիպ դեղամիջոցների գործածման հետեւանքով, - նշել էր այն ժամանակ Թրամփը,- Մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում՝ նպատակ ունենալով կանգնեցնել մահաբեր թմրադեղերի հոսքը, որը աճում է երկրում»։ Ըստ STAT բժշկական պարբերականի գնահատականների, եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, ապա օփիոիդների չարաշահումից ԱՄՆ-ում առաջիկա 10 տարիներին կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ։


















































Թրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարները
Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասին
Թրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Թրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համար
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել