Ամերիկահույներն ու ամերիկահայերը կոչ են անում ԱՄՆ սենատորներին արգելափակել F-35-ի վաճառքը Թուրքիային
Ամերիկյան հելենական խորհուրդն ու Հայ դատի ամերիկյան հանձնախումբն արշավ են սկսել՝ կոչ անելով ամերիկացի սենատորներին արգելափակել F-35 տիպի կործանիչների նախատեսվող վաճառքը Թուրքիայի հակաամերիկյան ռեժիմին:
Այս համատեղ նախաձեռնությունը նախազգուշացնում է սենատորներին չտրամադրել ժամանակակից զենքեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որոնք նա կարող է օգտագործել դաշնակիցների՝ այդ թվում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Հայաստանի և անգամ, հնարավոր է, ամերիկյան ուժերի դեմ:
Կազմակերպությունները նաև ահազանգում են, որ Թուրքիան կարող է կործանիչների խիստ գաղտնի տեխնոլոգիան փոխանցել ԱՄՆ-ի հակառակորդներին՝ Իրանին և Ռուսաստանին:
Անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլայնն առաջարկել էր արգելափակել F-35-ի վաճառքը Թուրքիային՝ մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի հրահանգով իրականացված հարձակումից հետո:
Չնայած հանձնաժողովը չընդունեց Սիսիլայնի առաջարկը՝ փոխարենն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Թրոթի մեկ այլ առաջարկ, որով արգելափակվեց Թուրքիային կիսավտոմատ հրացանների վաճառքը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան