Ուկրաինայում ադրբեջանցի «օրենքով գողը» առեւանգում է հայերին ու ուկրաինացիներին
Ուկրաինայի ազգային ոստիկանությունում անհանգստացած են տեղի քրեական շրջանակների վրա ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (հայտնի որպես Լոտու Գուլի) աճող ազդեցությամբ, հաղորդում է «Sputnik Ազերբայջան»-ը։
Նրա փոխանցմամբ՝ 25 տարի բանտում պատիժն կրելուց հետո Նադիր Սալիֆովը բնակություն է հաստատել Թուրքիայում եւ սկսել է իր շուրջ հանցագործ շրջապատ հավաքել՝ զուգահեռ տարածելով իր ազդեցությունը նաեւ Ուկրաինայում։
«Բառացիորեն իր ազատ արձակումից անմիջապես Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առեւտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ էին առեւանգվում (հայեր, ուկրաինացիներ)։ Նադիր Սալիֆովը շատ ժամանակակից հանցագործ է, որը փրկագինը ընդունում է բիթքոիններով»,-նշել է ուկրաինական ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը։
Ոստիկանը նշել է, որ Սալիֆովը փորձում է ԱՊՀ երկրներում վերցնել կանաչեղենի շուկաները, քանի որ դրա ետեւում մեծ փողեր կան։
Աբրոսկինի խոսքով՝ Սալիֆովը գերիներին ազատ արձակելու համար պահանջում է մեկ միլիոն դոլար եւ բարձր։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան