Սահակաշվիլին երբ կվերադառնա Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կվերադառնա Վրաստան նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը «տապալելուց» հետո:
«Իհարկե, ես կվերադառնամ Վրաստան: Այ հենց մենք տապալենք Իվանիշվիլիին՝ ես կվերադառնամ: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք ես կգործեմ այնտեղ որպես ակտիվ քաղաքական գործիչ. դա կախված է վրաց ժողովրդից, սակայն ես ավելի բարձր կարգավիճակ ունեմ Վրաստանում, քան պարզապես քաղաքական գործիչ: Ես առաջին անգամ շատ դարեր անց իրական պետություն եմ ստեղծել:
Դա շատ ավելին է, քան քաղաքական գործիչ լինելն ու ընտրություններին մասնակցելը: Դա ոչ ոք չի կարող ինձնից խլել, դա արդեն կա, դա դարեր շարունակ այդպես կլինի», - ասել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ իր կարծիքով՝ Վրաստանն ապագայում կդառնա հակաօլիգարխիկ պետություն, և նման հեղափոխություն կլինի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում, Մոլդովայում և ամենուր:
«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այդ հետխորհրդային ճահճացումը կանցնի, քանի որ այն չի կարող գործել, այն հակասում է մարդկային բնազդներին, դա իսկապես ինչ-որ նոր ոճի ֆեոդալական կարգ է, մեզ մոտ ձևավորվել է մի համակարգ, երբ նախապես հայտնի է ընտրությունների արդյունքը», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու ժամանակ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան