Ռուսաստանաբնակ հայազգի դերասանը կարող է կրկնել Ջիգարխանյանի ճակատագիրը. ահազանգում են դերասանի մերձավորները (լուսանկար)
ՌԴ թատրոնի և կինոյի դերասան Գրիգորի Մարտիրոսյանը, որը 70 տարեկան է, կնոջից բաժանվելուց հետո ամուսնացել է իրենից կրկնակի երիտասարդ կնոջ հետ: Սակայն զույգին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ հայազգի դերասանի նոր ընտրյալը շահամոլ է ու ցանկանում է Մարտիրոսյանի հետ կապի շնորհիվ գումար վաստակել:
«Այս տիկինը շատ նախաձեռնող է ու Գրիգորիին արագ իր «ցանցն» է գցել: Հիմա նա գումար է աշխատում կողակցի ճանաչվածության շնորհիվ: Օրինակ՝ հարցազրույցի համար դիմող բոլոր լրագրողներին նա «իր գներն» է ասում: Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում վճարել: Դրա հետևանքով Գրիգորի Մարտիրոսյանի երկրպագուները չեն իմանում նրա մասնակցությամբ ներկայացումների ու նրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Շատ շուտով այս ամենի հետևանքով նրանք առանց գումար կմնան: Հետաքրքիր է՝ Ժորան (Գրիգորի Մարտիրոսյանը-Tert.am) դա գիտակցո՞ւմ է»,- «Экспресс-газета»-ի հետ զրույցում պատմել է զույգին մոտ աղբյուրը:
Հայտնի է, որ նախկինում Մարտիրոսյանը երիտասարդ ընտրյալին՝ Նատալյային, ներկայացնում էր որպես իր տնօրեն:
Չի բացառվում, որ Դոնի Ռոստով քաղաքում ծնված ու ավելի քան 70 ֆիլմում նկարահանված Գրիգորի Մարտիրոսյանը կարող է կրկնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ճակատագիրը: Հայտնի է, որ 82-ամյա դերասանը ժամանակին հեռացել էր օրինական կնոջից՝ իրենից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սիրավեպի պատճառով: Երիտասարդ կնոջ հետ պաշտոնապես ամուսնանալուց մոտ 2 տարի անց, Ջիգարխանյանը հայտնվել է ընտանեկան սկանդալի կենտրոնում: Նա հայտարարել է, որ 39-ամյա Վիտալինան իրեն ստորաբար խաբել է ու յուրացրել ամբողջ ունեցվածքը: 2017թ. նոյեմբերի զույգն ամուսնալուծվել է դատարանով:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...