Ամերիկացի մեծահարուստները պատրաստվում են աշխարհի վերջին
ՏՏ լորոտների եւ ֆինանսական աշխարհի ավելի մեծ թվով ամերիկացի հարուստեր՝ Reddit կայքի գործադիր տնօրեն Սթիվ Հոֆմանի նման, լրջորեն պատրաստվում են աշխարհի վերջին նման մի իրադարձության։ Այս մասին հայտնում է Der Spiegel–ը՝ վկայակոչելով New Yorker պարբերականը։
Ամենից շատ, ինչպաս նշված է նյութում, ամերիկացի միլիոնատերերն ու միլիարդատերերը «մտահոգված են իրենց ավելի աղքատ, սակայն բնակչության թվով իրենց գերազանցող բնակչության շերտերի հետ լարվածության սրումով, որը կարող է երբեւիցե հանգեցնել ապստամբության կամ հեղափոխության, ինչպես դա եղավ նախորդ դարասկզբին Ռուսաստանում»։ Մանավանդ, որ վերջերս Oxfam կազմակերպությունը կրակին յուղ էր լցրել՝ Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովին ընդառաջ հրապարակելով հետազատությունը, ըստ որի ամենահարուստ 8 մարդու կարողությունը գերազանցում է մնացած աշխարհի ամբողջ բնակչության ունեցվածքը։
Հոդվածում Reddit կայքի գործադիր տնօրեն Սթիվ Հոֆմանը խոստովանում է, որ «ավտոտնակում պահում է մի քանի մոտոցիկլ, քանի որ հայտնի է՝ աշխարհի վերջի դեպքում բոլոր մայրուղիները խցանված են լինելու»։ Նա նաեւ ասել է, թե «հավաքել է զենք–զինամթերքի, ուտելիքի լուրջ պաշար եւ կկարողանա մի քանի օր գոյատեւել իրա տանը»։
Իսկ Facebook–ի նախկին մենեջերներից Անտոնիո Գարսիա Մարկեսը ձեռք է բերել մեծ հողակտոր Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող կղզիներից մեկում։ «Սխալվում է նա, ով մտածում է, թե կարող է դիմակայել զայրացած ամբոխին»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը