Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է Ուկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտել Հայաստան-Ինդոնեզիա․ տնտեսական գործակցության նոր հնարավորություններ Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներ Քոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-ից Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում Բեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառում Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում

Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՈւկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտելՀայաստան-Ինդոնեզիա․ տնտեսական գործակցության նոր հնարավորություններՎաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունըՀուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներՔոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-իցՊետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամՔննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներումԲեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումԾանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԴամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. ՄակրոնՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփումՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարանՍարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանըՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանական ծախսերը․ Անկարայում կներկայացվեն նոր գործարքներՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծենԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումըԴամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժելՕձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվելԳազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետոՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենաՀազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքովՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներըP. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել էԻրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվենՈչ թե դիպլոմ, այլ հմտություններ. ինչպե՞ս է փոխվում Հայաստանի աշխատաշուկանՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Աշխարհ

Չինաստանում սառնամանիքին ոտքով դպրոց հասած երեխայի համար համացանցի օգտատերերը 450 հազար դոլար են հավաքել

Չինաստանի Յունան նահանգի գյուղերից մեկում բնակվող Վանգ Ֆուման անունով երեխան հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև ամբողջ աշխարհում. հունվարի սկզբին ութամյա տղան ոտքով հինգ կիլոմետր էր անցել -9 աստիճան ցրտին՝ դպրոց հասնելու և քննություն տալու համար:

Ուսուցիչը լուսանկարել էր սառցակալած մազերով ու կարմիր այտերով երեխային ու հրապարակել լուսանկարը համացանցում: Դրանից հետո այս պատմությունն անսպասելի շարունակություն է ստացել, որին անդրադարձել է AdMe.Ru-ն:

Պարզվում է, որ երեխայի մոտ քրոնիկական հիպոթերմիա՝ թերջերմություն կա, որի ժամանակ մարմնի ջերմությունը նվազում է, երբ ջերմատվության պրոցեսները գերազանցում են ջերմարտադրությունը: Այդ իսկ պատճառով տղան անընդհատ մրսում է, և նրա ձեռքերն այտուցվում են:

Երեխայի փոքրիկ դպրոցում ջեռուցում չկա, և աշակերտները դասերի ժամանակ բաճկոններ են կրում: Վանգը շատ է ուզում կրթություն ստանալ, ահա թե ինչու նա դպրոց է գնում՝ անտեսելով բոլոր անհարմարությունները:

Հատկանշական է, որ «սառած երեխայի» լուսանկարը գրավել է համացանցի օգտատերերին, իսկ լրատվամիջոցներն անվանել են նրան «չինական ազգի տոկունության ու քաջության խորհրդանիշ»:

Դրանից բացի, լուսանկարը չինացի դպրոցականների դժվար կացության վերաբերյալ քննարկումներ է առաջացրել. երեխաներն ապրում են տատիկների ու պապիկների հետ, մինչդեռ նրանց ծնողները գումար վաստակելու համար ուրիշ քաղաքներ են մեկնում:

Նշվում է, որ հունվարի վերջին Վանգին նրա քրոջ ու հոր հետ հրավիրել են Պեկին, որտեղ նա զվարճանալու և ուրախ ժամանցի հնարավորություն է ստացել: Տղան նաև մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ժամանակ պատմել է, որ հույս ունի ընդունվել Պեկինի համալսարան ու դառնալ ոստիկան կամ բժիշկ:

«Տանը ցուրտ է, մենք անընդհատ փայտածուխ ենք վառում ու բաճկոններով քնում: Իսկ այստեղ տներն այնքան տաք են, ես կարող եմ ընդամենը մի վերնաշապիկ կրել: Առաջին անգամ եմ նման բան տեսնում. ջեռուցումը հրաշք է», - ասել է տղան:

Բարեբախտաբար, համացանցի օգտատերերն անտարբեր չեն մնացել ու 3 միլիոն յուան են հավաքել (մոտ 450 հազար դոլար): Այս գումարով Վանգի դպրոցում կվերանորոգվի ջեռուցումը, ջեռուցիչներ ու տաք հագուստներ ձեռք կբերվեն Յունան նահանգի կարիքավոր ընտանիքների երեխաների համար: