Ռուս պատգամավորի նախկին 19-ամյա սիրուհին գանգատվել է երկրպագուի նվիրած «Մերսեդես»-ից
19-ամյա Ալեքսանդրա Ավրամենկոն, որն, իր իսկ խոսքով, եղել է Ուկրաինայում զոհված Դենիս Վորոնոնկովի (ռուս ձեռներեց, Պետդումայի պատգամավոր, Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ) սիրուհին, իր Instagram-ում զվարճացրել է բաժանորդներին։
Մոդելը խոստովանել է, որ չէր կարողանում կառավարել իր նոր «Մերսեդես» մեքենան, ու ստիպված է եղել տաքսի կանչել։

«Երեկ մի ամբողջ ժամ տանջվել եմ մեքենայի պատճառով, սկզբում չեմ կարողացել գտնել արգելակը: Ինձ տեսակապով բացատրեցին, բայց հետո չէի կարողանում դուրս գալ կայանատեղիից ձյան պատճառով, նյարդայնացա ու տաքսի կանչեցի։ Սա ի՞նչ բան է, ես ծնվել եմ տաք երկրներում ապրելու համար»,- գրել է իր Instagram-ում աղջիկը։
Ի դեպ, խոսքը շքեղ մեքենայի մասին է: Վերջերս Ալեքսանդրա Ավրամենկոն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ ունի նոր «Մերսեդես»՝ 3․5 մլն ռուբլի արժողությամբ։

Ավրամենկոն չի պատմում, թե ով է այդ առատաձեռն երկրպագուն, որը նրան նման թանկարժեք մեքենա է նվիրել։
Ալեքսանդրան միանգամից հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ եղել է նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սիրուհին։ Ալեքսանդրան գեղեցիկ կյանքով է ապրում։ Նա անընդհատ իր լուսանկարներն է հրապարակում տարբեր երկրներից, հաճախում է աշխարհիկ միջոցառումներ, շփվում հայտնի մարդկանց հետ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...