ԱՄՆ-ի ամենափոքր քաղաքի բնակիչն ամեն տարի քաղաքապետ է ընտրվում
ԱՄՆ Նեբրասկա նահանգի քաղաքներից մեկը՝ Մոնովին, միայն մեկ բնակիչ ունի: Ըստ 2010-ին իրականացված մարդահամարի՝ Մոնովին միակ գոյություն ունեցող քաղաքն է, որի բնակչությունը կազմում է 1 մարդ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, քաղաքի միակ բնակիչը 84-ամյա Էլսի Էյլերն է, ով նաև քաղաքապետ է, գրադարանավար, բարմեն, գանձապետ և այլն: Ամեն տարի նա քաղաքապետի ընտրությունների մասին հայտնող պաստառ է կախում պանդոկում և անգամ քվեարկում իր օգտին:
Դաշնային օրենքը պարտադրում է նրան նույնիսկ ճանապարհային երթևեկության ամենամյա ծրագիր կազմել, ինչպես նաև 500 դոլարի հարկ վճարել: Էլսին կատարում է ողջ անհրաժեշտ թղթաբանությունն իր բնակավայրը ուրվական-քաղաքի վերածելուց փրկելու համար:
«Երբ ես ամեն տարի դիմում են կառավարությանը լիկյորի և ծխախոտի արտոնագրեր ստանալու համար, նրանք այն ուղարկում en գյուղի քարտուղարին, որը նույնպես ես եմ, և ես թղթերն ստորագրում եմ որպես գործակատար և հանձնում ինքս ինձ: Ես երջանիկ եմ այստեղ, ես մեծացել եմ այստեղ, սովոր եմ այս կյանքին և գիտեմ, թե ինչ եմ ուզում», - ասել է միայնակ բնակչուհին ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան