Մեկ ֆունտ անվանական արժեքով բրիտանական մետաղադրամը eBay-ում աճուրդի է հանվել 2 հազար դոլարով․ Daily Mail
Մեծ Բրիտանիայում Թագավորական դրամահատարանի կողմից սխալ հատված 1 ֆունտ մետաղադրամը ներկայիս տիրոջը կարող է բերել 1,4 հազար ֆունտ ստերլինգ (2 հազար դոլար), հաղորդում է Daily Mail-ը։
«Այս մեկ ֆունտանոց նոր մետաղադրամը ստեղծվել է նախորդ մեկ ֆունտանոց մետաղադրամի երիզի վրա, որը հազվադեպ է պատահում»,-հայտարարել է Change Checker ընկերությունը։
Այդպիսի առաջին մետաղադրամը eBay-ում վաճառվել է 250 ֆունտ ստերլինգով (մոտ 300 դոլար)։
Նախորդ տարի հատնաբերվել էր մեկ ֆունտանոց մետաղադրամ երկու տարեթվերով՝ մետաղադրամի մի կողմում նշված էր 2016, իսկ դարձերեսին՝ 2017 թվական։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ էր դրվել մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր եւ բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից: Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում Է արդեն ավելի քան 30 տարի։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան