Նվեր՝ մարիխուանայի համար դատապարտվածներին
Սան Ֆրանցիսկոյում մարիխուանայի տարածման եւ օգտագործման համար դատապարտվածներին իսկական նվեր է սպասվում։ Իշխանությունները հետին թվով չեղարկել են հազարավոր դատվածություններ՝ նախնական դիտարկելով վերջին 43 տարում կայացված գործերը։
Շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը հաղորդել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հետին թվով կկիրառի թիվ 64 որոշումը, հետ կկանչի 1975-ից հետո կայացված բոլոր վճիռները։ Ընդհանուր առմամբ, նորամուծությունը վերաբերելու է 4940 քրեական հանցագործների եւ 3038 մանր իրավախախտների։ «Դատվածությունը կարող է խոչընդոտ լինել աշխատանքի տեղավորման, բնակարան փնտրելու եւ այլ արտոնությունների համար, ուստի մենք նման որոշում ենք կայացրել»,- ասել է Գասկոնը։
Իսկ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Գեւին Նյուսոմը նշել է, թե իրենք առաջին քաղաքն են, որը ակներեւ ցուցադրում է թիվ 64 դրույթի առավելությունները։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան