Տասնյակ սանտեխնիկներ տեղափոխող օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայան՝ անսարք զուգարանի պատճառով
Norwegian ավիաընկերության օդանավը ստիպված է եղել ընդհատել թռիչքը և վերադառնալ Օսլո, որտեղից օդ էր բարձրացել: Ինչպես գրում է lenta.ru-ն, անձնակազմի նման որոշման պատճառ է հանդիսացել ինքնաթիռի զուգարանի անսարքությունը:
Զվարճալին այն է, որ ինքնաթիռում գտնվել է Rørkjøp ընկերության շուրջ 60-70 սանտեխնիկ, որոնք աշխատանքային գործուղման էին մեկնում Գերմանիայի Մյունխեն քաղաք:
Ընկերության գործադիր տնօրեն Ֆրանկ Օլսենը պատմել է, որ իրենց աշխատակիցները դեմ չեն եղել անսարք զուգարաններն ինքնուրույն նորոգելուն, սակայն դրա համար անհրաժեշտ կլիներ ուղարկել սանտեխնիկին օդանավից դուրս, որն այդ պահին գտնվում էր 10.000 մետր բարձրության վրա:
Նշենք, որ թռիչքը պետք է տևեր ավելի քան 2 ժամ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան