Ադրբեջանցի օլիգարխները եւս հայտնվել են ԱՄՆ սև ցուցակում
Երեկ հրապարակված ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտի Սեւ ցուցակում ներառված է 210 հոգի, որոնցից 114-ը ռուս պաշտոնյա է ու պետական ընկերությունների ղեկավար, 96-ը՝ օլիգարխ։
Կրեմլյան այս ցուցակը բաժանվում է չորս մասի՝ «Նախագահական վարչակազմ», «Կառավարություն», «Այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ», «Օլիգարխներ»։ Այստեղ հայտնվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Դմիտրի Պեսկովը (ՌԴ նախագահի մամուլի խոսնակ), Սերգեյ Լավրովը (ՌԴ արտգործնախարար), Ալեքսեյ Միլլերը («Գազպրոմ»-ի ընկերության ղեկավար), Միխայիլ Պրոխորովը, Ռոման Աբրամովիչը, Իգոր Սեչինը եւ այլք։
Ադրբեջանցի հայտնի օլիգարխները եւս հայտնվել են ԱՄՆ սեւ ցուցակում։ Հաղորդում է haqqin.az-ը։ Նրանք են Վագիդ Ալեքբերովը (նրան են պատկանում հայտնի «ЛУКОЙЛ» ընկերության բաժնետոմսերի 23%-ը), Արազ Աղալարովը՝ «Կրոկուս սիթիի» սեփականատերը, Զարախ Ալիեւը, Գոդ Նիսանովը, Ֆարհադ Ահմեդովը (բաժնեմասեր ունի ռուսական «Новатэк», «ЛУКОЙЛ», «Газпром», «Норникел», «Сбербанк» եւ «Магнит» ընկերություններում)։
Ըստ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի՝ սեւ ցուցակում հայտնված բիզնեսմեններն ակտիվ համագործակցում են Կրեմլի հետ եւ կարող են պատժամիջոցների տակ ընկնել, որպես աջակիցներ, ովքեր նպաստել են ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը։ Ֆինանսների դեպարտամենտը պարզաբանում է, որ ցուցակում ընդգրկվել են այն ընկերությունները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 2 մլրդ դոլարը, պետական մասնակցությունն էլ կազմում է ոչ պակաս քան 25%։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան