Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է
Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բարսելոնայի» և «նարնջագույների» ազգային թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։
«Այո՛, նա ամենաթերագնահատված խաղացողներից մեկն է։ Բայց ոչ մեզ՝ մարզիչներիս, կամ նրա թիմակիցների համար։ Նա թերագնահատված է ձեզ համար։ Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն, որ նա լավագույն կիսապաշտպանն է։ Լսեք նրանց, ովքեր ամեն օր Ֆրենկի դե Յոնգի կողքին են։
Դուք նրա հետ օրեր չեք անցկացնում, միասին չեք մարզվում, տեսնում եք նրան միայն հանդիպումների ժամանակ։ Շատերը խաղի ընթացքում գլուխ չեն հանում մարտավարությունից․ նրանք չեն նկատում, թե ինչպես է ֆուտբոլիստը լուծում մարտավարական խնդիրները, չեն տեսնում, թե ինչպես է նա առավելություն ստեղծում և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում։ Ֆրենկի դե Յոնգն ունիվերսալ խաղացող է»,- Չավիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Ֆրենկի դե Յոնգը Չավի Էռնանդեսի գլխավորությամբ «Բարսելոնայում» հանդես է եկել 2021-ից 2024 թվականներին։ Նիդերլանդցի կիսապաշտպանը իսպանացի մասնագետի ղեկավարությամբ կատալոնական ակումբում ընդհանուր առմամբ անցկացրել է 107 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել