Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)
Տեսանյութեր

COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)

Միջազգային խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպումը ենթադրում է անվտանգության ապահովման համալիր աշխատանքներ:

Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որն առանձնանում էր ինչպես իր մասշտաբներով, միջազգային ներկայացվածությամբ, այնպես էլ անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների ծավալով։

Համաժողովի անվտանգության ապահովման նպատակով ձևավորված շտաբը ղեկավարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Շտաբի համակարգմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, ՄԱԿ-ի անվտանգության ծառայության և ներպետական գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ, իրականացրել են համալիր միջոցառումներ՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը, մասնակիցների անվտանգության ապահովմանը և հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելմանը։

«COP17-ի անվտանգության ապահովման բաղադրիչը, իրականում, շատ կարևոր հանձնառություն է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև բազմամարդությունից ելնելով և նաև տարբեր երկրների ներկայացվածությունից ելնելով՝ բնական է, որ աշխատանքի առավել մանրակրկիտ պլանավորման կարիք ենք ունեցել։ Գործընկեր կառույցների հետ մանրամասն գծագրման արդյունքում կարողացել ենք ձևավորել անվտանգային այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեր մասնակիցներին առավելապես կենտրոնանալ COP17-ի բովանդակային ասպեկտի վրա»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Համաժողովի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռևս ամիսներ առաջ։ Հայկական կողմի և ՄԱԿ-ի անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ քննարկումների արդյունքում նախանշվել էին համագործակցության հիմնական ուղղությունները, հստակեցվել ներգրավված կառույցների գործառույթներն ու անվտանգային միջոցառումների իրականացման առաջնահերթությունները։

«Կարող եմ վստահաբար ասել, որ շուրջ վեց ամիս առաջ մեկնարկած մեր համագործակցությունն առաջին իսկ օրերից իրականացվել է բարձր մակարդակով։ Չնայած լեզվական տարբերություններին, ինչպես նաև աշխատանքային տարբեր կանոններին ու ընթացակարգերին՝ հաղորդակցության ընթացքում որևէ դժվարության չենք բախվել։ Մեզ հաջողվել է համատեղել մեր ջանքերը, գործել միասնական մոտեցմամբ և արդյունավետ համագործակցության շնորհիվ նպաստել այս կարևոր միջոցառման բոլոր աշխատակիցների և մասնակիցների անվտանգության ապահովմանը»,- ընդգծել է համաժողովի անվտանգության պատասխանատու Իսմեթ Բայրամովիչը։

Նախապատրաստական աշխատանքների կարևոր բաղադրիչներից էին նաև ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության ուժերի ու միջոցների ներգրավմամբ անցկացված համատեղ գործնական վարժանքները։ Դրանց ընթացքում խաղարկվել են պայմանական իրավիճակներ, գնահատվել ստորաբաժանումների պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները, կատարելագործվել համատեղ գործողությունների կազմակերպման մեխանիզմները։

Համաժողովի անվտանգության ապահովման գործում առանցքային դերակատարում է ունեցել ՆԳՆ ոստիկանությունը։ Իրականացվել են հասարակական կարգի պահպանման, մասնակիցների անվտանգության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ներգրավված ստորաբաժանումների մասնագիտական պատրաստվածությանը, ուժերի և միջոցների արդյունավետ տեղաբաշխմանը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում արագ ու համակարգված գործելու կարողությունների կատարելագործմանը։

Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ միջոցառումը կարևոր և արժեքավոր փորձառություն էր Ներքին գործերի նախարարության համար։

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքում միջոցառման ողջ ընթացքում անվտանգության ապահովման առումով որևէ խնդիր կամ միջադեպ չի արձանագրվել»,նշել  նա։Համաժողովի անվտանգության ապահովման մյուս կարևոր ուղղությունը հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց արդյունավետ արձագանքելու պատրաստվածությունն էր։
Այս ուղղությամբ համալիր աշխատանքներ է իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախապատրաստական փուլում գնահատվել են հնարավոր ռիսկերը, իրականացվել են փրկարարական ուժերի և միջոցների պատրաստվածության բարձրացմանն ու արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումներ։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանի խոսքով՝ հրդեհային անվտանգության ապահովման նպատակով միջոցառման բոլոր օրերին իրականացվել է շուրջօրյա ծառայություն՝ հրշեջ-փրկարարական մեքենաների և մարտական հաշվարկների ներգրավմամբ։
Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման նպատակով տեղակայվել են ավտոմեքենաների ստուգման երկու հիմնական կետեր, ինչպես նաև անհատական ստուգման կետեր՝ անվտանգության գոտու տարածքում։
COP17-ի անվտանգության ապահովման շրջանակում իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել նաև միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։

ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության՝ ՄԱԿ-ի անվտանգության մասնագետների հետ համատեղ իրականացրած միջոցառումները նպաստել են փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անվտանգային գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

Այսպիսով, COP17-ի անվտանգ անցկացումը դարձավ պետական կառույցների և միջազգային գործընկերների համակարգված աշխատանքի ու մասնագիտական պատրաստվածության նշանակալի արդյունք։

Այն ևս մեկ անգամ փաստեց Հայաստանի ներքին անվտանգության համակարգի կարողությունը՝ ապահովելու միջազգային խոշորամասշտաբ միջոցառումների անվտանգ անցկացումն ու  պատշաճ կատարելու ստանձնած միջազգային պարտավորությունները՝ վերահաստատելով՝ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրների շարքում է։