Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել Մերձավոր Արևելքում, ռազմական գործողությունների վերսկսմանը։
Թրամփի խոսքով՝ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը և մի շարք այլ երկրներ նախընտրում են պահպանել ներկայիս իրավիճակը՝ շարունակելով պատմության մեջ ամենամեծ ծովային շրջափակումը և «Երկաթե դարպաս» նոր գործողությունը, որը ներառում է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուղղությունները։
«Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի ունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է գործողությունների և կարող է անմիջապես արձագանքել։ Սակայն այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են Իրանի վտանգներից ու սպառնալիքներից։ Նրա խոսքով՝ հակամարտության ավարտին ուղղված դրական զարգացումներ են նկատվում, իսկ ԱՄՆ-ն շարունակելու է պաշտպանել իր շահերը։
Թրամփի համոզմամբ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո ամերիկացիներն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կլինեն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել