Ինչն է կնոջը սեքսուալ դարձնում
1. Վստահությունը բանալի է։ Ոչ թե արտաքինից կատարյալ լինել, այլ քայլել վստահ, ուժեղ քայլվածքով՝ գլուխը բարձր պահած, տեսողական կապ պահելով եւ լայն ժպիտով։ Վստահությունը հաջողության հիմքն է, այն կարող է տանել դեպի այն, ինչին դու ձգտում ես, իսկ դա շատ սեքսուալ է։
2. Ամբիցիաները մարդուն նպատակ, դրայվ եւ կյանքում ուղղվածություն են հաղորդում։ Ամբիցիաները սեքսուալ են, քանի որ դրանք ձգտումներ ունեցող տղամարդուն թույլ են տալիս իր կնոջը նայել որպես հավասարի, ընկերոջ, որի հետ նա կարող է նվաճել աշխարհը։ Իսկ հարաբերությունները հենց այդպիսին պետք է լինեն։
3. Կիրք։ Կիրք կյանքի հանդեպ։ Կիրք մեկ այլ մարդու հանդեպ։ Կիրք հոբբիի, արվեստի, երաժշտության, ինչ-որ բանի հանդեպ, որով հետաքրքրվում է կինը։ Այն, թե ինչպես է կինը տարվում ինչ-որ բանով, սեքսուալ է։
4. Բարություն։ Ցավոք՝ շրջապատի նկատմամբ բարությունը հիմա շատ հազվադեպ է հանդիպում։ Օտար մարդու նկատմամբ կարեկցանքը՝ անկախ նրանից, թե ով է նա ազգությամբ եւ ինչ սոցիալական կարգավիճակ ունի, նշան է, որ մարդը մեծ սիրտ ունի, իսկ դա շատ ավելի գրավիչ է, քան արտաքին սեքսուալությունը։
5. Ազնվություն։ Երբ կինն ազնիվ է այն բանում, թե ինչպիսին է, դրանով իսկ հարգանք է ցուցաբերում տղամարդու նկատմամբ՝ չթաքցնելով նրանից ոչինչ։ Որքա՞ն կարող եք ապրել գեղեցիկ ստախոսի հետ։ Եթե Դուք չեք կարող վստահել Ձեր զուգընկերոջը, կարո՞ղ է նա Ձեզ սեքսուալ համարել։
6. Վեհանձնություն։ Այն արժանապատվության զգացումն է, որով կինն իրեն մատուցում է, ինչպիսի հարգանք է դրսեւորում շրջապատի նկատմամբ։ Կարեւոր չէ, թե ինչ մեքենա ունի, քաղաքի որ հատվածում կամ բնակարանում է ապրում կինը, ինչպիսի հագուստ է հագնում։ Եթե նա զզվելի վերաբերմունք է ցուցաբերում մյուսների նկատմամբ, դրանից խամրում է նրա արտաքին գեղեցկությունը։
7. Ինտելեկտ։ Հագուստով դիմավորում են, խելքով՝ ճանապարհում։ Եթե տղամարդը Ձեզ հետ խոսելու բան չունի, Ձեր գեղեցկությունն արագ կմարի։ Իսկական հարաբերությունները կառուցում են շփման վրա։
Աղբյուրը՝ Ivona

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը