«Կրեմլյան զեկույցում» ներառված ռուսաստանցի օլիգարխները մեկ օրում 1.1 միլիարդ դոլար են կորցրել
ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» հայտնված ռուս միլիարդատերերի ակտիվները մեկ ճրում նվազել են 1.1 մլրդ դոլարով, այս մասին վկայում են «ՌԲԿ»-ի հաշվարկները:
«ՌԲԿ»-ն հաշվարկել է, թե ինչպես ԱՄՆ ֆիննախի «կրեմլյան զեկույցում» ներառված գրեթե հարյուր միլիարդ միլիարդատերերի հարստությունը մեկ ճրում փոփոխությունների ենթարկվում: Հաշվարկներում որպես հիմք օգտագործվել են Forbes-ի առցանց վարկանիշային տվյալները, որոնք թարմացվում են իրական ժամանակում: Զեկույցի հրապարակումից հետո, որում 96 ռուս գործարար էր ընդգրկված, նրանց կարողությունը Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ կրճատվել է 1.06 միլիրադ դոլարով:
Նշվում է, որ ամենից շատ նվազել է Վագիտ Ալեկպերովի («ԼՈՒԿօյլ») ակտիվների արժեքը՝ 226 մլն դոլարով, Վլադիմիր Լիսինինը («ՆԼՄԿ»)՝ 205 մլն դոլարով, Սուլեյման Քերիմովինը («Պոլյուս»)`102 մլն դոլարով:
Տոկոսային առումով, ըստ Forbes-ի, «կրեմլյան ցուցակում» ներառված ռուս միլիարդատերերի հարստությունը կրճատվել է ընդամենը 0.3 տոկոսով (նրանց կարողությունը միասին վերցրած 420 միլիարդ դոլար է կազմում): Դժվար է ասել, թե ինչպիսի անմիջական ազդեցություն կունենա ԱՄՆ զեկույցը, սակայն ռեզոնանսային փաստաթղթի հրապարակումից հետո «օլիգարխների» ընդհանուր կորուստները կարելի է աննշան համարել:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան