Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընդամենը չորս ամիս ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է Առողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ին Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառով Կինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ Առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանը Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Ընդամենը չորս ամիսԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
Աշխարհ

ԱՄՆ «կրեմլյան զեկույցում» 3 հայ կա, այդ թվում Սամվել Կարապետյանը

ԱՄՆ «կրեմլյան զեկույցում» Ռուսաստանի 96 օլիգարխների մեջ ներառված են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը եւ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Ցանկում է նաեւ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի, խանութների ցանցի սեփականատերը, ինչպես նաեւ ՎՏԲ բանկի դիտորդական խորհրդի անկախ անդամ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Օլիգարխների թվում հիշատակված են Օլեգ Դերիպասկան, Ռոման Աբրամովիչը, Վլադիմիր Պոտանինը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Միխայիլ Ֆրիդմանը, Արկադի Վեկսելբերգը:

«Օլիգարխների ցանկում» են նաեւ մտել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Սեւերգրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Ուժային մեքենաներ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ «Սվեզա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ռուբլով տրիլիոնատեր Ալեքսեյ Մորդաշովը, Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի հիմնական սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովը, «ԼուկյՕյլ» նավթային ընկերության նախագահ եւ համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը:

Ցանկի մեջ է մտել նաեւ «Սիբուր» ընկերության վարչության անդամ Կիրիլ Շամալովը, ում անունը մամուլը կապել էր Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մինչեւ վերջին ժամանակները նրանք ամուսնացած էին, սակայն արդեն ամուսնալուծվել են: Կիրիլի հայրը՝ «Ռոսիա» բանկի համասեփականատեր Նիկոլայ Շամալովը, ում դասում են Պուտինի մերձավոր շրջապատին, նախկինում ներառված էր Եվրամիության «սեւ ցուցակի» մեջ:

«Ռոսցանցերի» նախկին ղեկավար Օլեգ Բուդարգինը, որը պաշտոնից հեռացել է 2017-ի սեպտեմբերին, «Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Ռուսգիդրո»-ի ղեկավարներ Բորիս Կովալչուկն ու Նիկոլայ Շուլգինովը նույնպես մտել են օլիգարխների «կրեմլյան ցանկի» մեջ: Ըստ որում՝ Բուդարգինին պաշտոնում փոխարինած Պավել Լիվինսկին ցանկում չի հիշատակվում:

Դրանից զատ, ցանկի մեջ են ներառված «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, «Յանդեքսի» ղեկավար Արկադի Վոլոժը, Mail.ru Group-ի նախկին համասեփականատեր Յուրի Միլները, «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի վարչության նախագահ եւ տօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: