Անցած գիշեր Իրանում կրկին հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել (տեսանյութ)
Նախորդ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում կրկին հակակառավարական ցույցեր են անցկացվել, ինչի մասին վկայում են համացանցում տարածված տեսանյութերը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բողոքի ակցիաներն անցկացվել են հարավային Բենդեր Աբաս, կենտրոնական Նաջաֆաբադ, Շիրազ և հարավ-արևելյան Քերման քաղաքներում:
Մասնավորապես՝ Բենդեր Աբասում ցուցարարները կոչ են արել մյուսներին ևս իրենց միանալ, իսկ Շիրազում նրանք վանկարկել են՝ «մա՛հ բռնապետին»: Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարները, բռնապետ ասելով, նկատի են ունեցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Ինչ վերաբերում է Նաջաֆաբադին, ապա ցուցարարները ռեժիմի դեմ ուղղված վանկարկումներ են հնչեցրել, իսկ Քերմանում անվտանգության ուժերին կոչ են արել չխոչընդոտել իրենց ակցիային:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Իրանում սկիզբ են առել 2009թ. ի վեր ամենալայնածավալ հակակառավարական ցույցերը, որոնք շարունակվել են մի քանի օր, ուղեկցվել են զանգվածային փողոցային անկարգություններով ու դարձել բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան