Թուրքիան Աֆրինում վնասում է պատմամշակութային հուշարձանները
Սիրիայի մշակույթի նախարարությանը կից պատմական հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Աֆրինում թուրքական օդուժը թիրախավորել է նաև պատմական հուշարձանները։
«BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ վերջին հարվածը ստացած Այն-Դարայի տաճարը լրջորեն վնասվել է։ Վարչությունը կոչ է արել բոլոր համապատասխան միջազգային կառույցներին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Աֆրինի հնագիտական ու մշակութային հուշարձանները չթիրախավորելու համար։
Քննադատելով Թուրքիային՝ վարչությունը Աֆրինի գործողությունները բնութագրել է որպես հարձակում «Սիրիայի ինքնության և Սիրիայի ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի դեմ»։
Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների գծով սիրիական աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը ևս հաստատել է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ժամանակ տուժել է սիրիական Այն-Դարա տաճարը։
Այս պատմական հուշակոթողը մեզ է հասել երկաթի դարից։ Ռազմական գործողություններից տուժած Այն Դարայի որոշ լուսանկարներ հայտնվել են սոցկայքերում, բայց որևէ անկախ կառույց դեռևս չի հաստատել դրանց իսկությունը։
Թուրքիան թեմայի վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել։
Աղբյուր` Ermenihaber.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան