Ինչպես 51 տարեկանում 30-ի տեսք ունենալ. Սինդի Քրոուֆորդի գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Սինդի Քրոուֆորդը, որը նախկինում ամենապահանջված սուպերմոդելներից էր, մինչև հիմա պահպանել է անթերի կառուցվածքն ու դեմքը: Թեև «պոդիումի թագուհին» արդեն 51 տարեկան է, սակայն շատերը կհամաձայնեն, որ նա 30-ի տեսք ունի:
The Cut ամսագրի հետ զրույցում երկու երեխայի մայրը պատմել է մարմնի խնամքի, մարզումների, առողջ ապրելակերպի մասին:
«Ես ապրում եմ Մալիբուում՝ լողափի մոտ, ուստի՝ արթնանալուց հետո առաջին բանը, որ անում եմ՝ դուրս գնալն է: Նայում եմ օվկիանոսին, արևածագին և այսպես ամեն առավոտ: Դա օրվա այն հատվածն է, երբ ինձ որևէ մեկը չի անհանգստացնում, և ես կարող եմ տրամադրվել օրվան: Շաբաթվա ընթացքում ես անպայման խմում եմ մի քանի սմուզի: Սովորաբար, խառնում եմ նշի կաթը, բանանը, սպանախը, դաղձը, կակաոն, ճապոնական մատչա թեյը ու պրոտեինը»,-պատմել է Քրոուֆորդը:

Ինչ վերաբերում է մարզումներին, ապա մոդելը 20 րոպե տրամադրում է կարդիո և ուժային վարժություններին:
«Մենք տնից դեպի լողափ տանող աստիճան ունենք, և ես դրանով վազում եմ 20 րոպե: Հետո անում եմ պարզ վարժություններ, որոնք գիտեմ դեռևս մանկուց»,-նշել է Քրոուֆորդը:

Մոդելը խոստովանել է, որ կյանքում շատ է կարևորում հավասարակշռությունը:
«Իմ կյանքում հավասարակշռությունն այն է, երբ կարողանում եմ ժամանակ տրամադրել ընկերներիս, ընտանիքիս, բարեգործությանը, ինքս ինձ ու աշխատանքիս: Երբ զգում եմ, որ ժամանակը ճիշտ եմ բաշխում, ինձ հրաշալի եմ զգում»,-ասել է մոդելը:
Անդրադառնալով արտաքինին՝ նա նշել է, որ տարիքի հետ մաշկի, մազերի որակը և առհասարակ մարմինը փոխվում է:
«Ես ինձ հետևում եմ, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ 51 տարեկան եմ ու հիմա լավ տեսք պահպանելն ավելի դժվար է: Բայց կարծում եմ, որ կանայք պետք է պակաս քննադատական վերաբերմունք ունենան իրենց նկատմամբ»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է սննդին, ապա Քրոուֆորդի սննդակարգի 80%-ն առողջ սնունդ է: Նա նախընտրում է յուղոտ ձուկ, բանջարեղեն ու սպիտակուցային մթերքներ, բայց միևնույն ժամանակ ի վիճակի չէ վերջնականապես հրաժարվել պիցցայից:
«Երբ մարդիկ հարցնում են գեղեցկության գաղտնիքների մասին, ասում եմ, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Մենք առանց այդ էլ ամեն ինչ գիտենք՝ բավարար քուն, շատ ջուր ու հրաժարում ծխախոտից»,-եզրափակել է գեղեցկուհին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...