«Բավական է ծափահարեք». «Գրեմմի»-ի ժամանակ Բեյոնսեի և Ջեյ Զիի դստեր մասնակցությամբ տեսանյութը զվարճացրել է օգտատերերին (տեսանյութ)
Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հաղթողներին, մասնակիցների ելույթները քննարկելուց զատ՝ համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել մրցանակաբաշխության ընթացքում արված ուշագրավ տեսանյութին՝ ռեփեր Ջեյ Զիի ու երգչուհի Բեյոնսեի ավագ դստեր մասնակցությամբ:
Դրանում երևում է՝ ինչպես է ծնողների մեջտեղում նստած Բլյու Այվին ձեռքի հանդարտ շարժումով խնդրում ծնողներին դադարել ծափ տալ, ու աստղային ծնողները նրան ուշադիր լսում են:
«Բլյու Այվին ընդամենը 6 տարեկան է, բայց արդեն կառավարում է ծնողներին: Նա այնքան զիլ է: Պաշտում եմ նրան»,-գրել է օգտատերերից մեկը:
Աղբյուրը հավելում է, որ աստղային ընտանիքը նախընտրել է հետևի մուտքով դահլիճ մտնել ու չի անցել հանդիսավոր կարմիր գորգով: Սակայն դա չի խանգարել Բեյոնսեին ամենայն լրջությամբ նախապատրաստվել միջոցառմանը: Հայտնի է, որ երգչուհին երեկոյի ընթացքում կրել է 6.8 մլն դոլարի շքեղ զարդեր:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...