Ավստրալիան որոշել է զենքի լուրջ արտահանող դառնալ
Ավստրալիայի կառավարությունը երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նոր ռազմավարություն է մշակել սպառազինության արտահանման ծավալները կտրուկ մեծացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը՝ նշելով, որ 10 տարի հետո Ավստրալիան պետք է մտնի զենքի համաշխարհային 10 գլխավոր արտահանողների թվի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր ռազմավարության կենտրոնական տարրը 3,8 մլրդ դոլար (մոտ 3 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ընդհանուր գումարով հատուկ արտահանման ֆոնդի հիմնադրումն է, որի միջոցները պետք է օգտագործվեն ընկերությունների արտոնյալ վարկավորման համար, որոնք ծրագրում են մեծացնել այլ երկրներ սպառազինության մատակարարումները:
Ներկայումս Ավստրալիան արտասահման սպառազինության խոշորագույն մատակարարների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Վերջին տարիներին այսպիսի արտադրանքի արտահանման ծավալները ամեն տարի կազմել են 1,5 մլրդ դոլարից մինչեւ 2,5 մլրդ դոլար: «Հաշվի առնելով մեր պաշտպանական բյուջեի չափորոշիչները՝ մենք պետք է ավելի բարձր լինենք»,- լրագրողների հետ զրույցում շեշտել է երկրի վարչապետը: «Մեր նպատակն է առաջին տասնյակի մեջ մտնելը»,- հստակեցրել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան