Թրամփը հայտնել է, որ Թերեզա Մեյն իրեն հրավիրել է 2018-ին 2 այց կատարել Մեծ Բրիտանիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին հայտնել է, որ այս շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետից առաջարկ է ստացել 2018 թվականին Միացյալ Թագավորություն 2 այց կատարելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 28-ին ԱՄՆ նախագահի հետ զրուցած լրագրողը նշել է իր Twitter-ում:
«Նախագահ Թրամփն ինձ հայտնեց, որ այս շաբաթ Թերեզա Մեյն իրեն առաջարկել է այս տարի Միացյալ Թագավորություն 2 այց կատարել՝ աշխատանքային այց ամռանը եւ խոստացված պետական այցը՝ աշնանը»,- հայտնել է Մորգանը: Ինչպես հայտնում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակն այս տեղեկությունը դեռեւս չի հաստատել:
Թրամփի հետ հարցազրույցը հունվարի 28-ին կցուցադրվի ITV-ի եթերում:
2017 թվականի հունվարի Վաշինգթոնում հանդիպման ժամանակ Թերեզա Մեյը Թրամփին է փոխանցել Եղիսաբեթ 2-րդ թագուհու ստորագրած հրավերը Մեծ Բրիտանիա պետական այցի մասին, որը նախատեսում է հյուրին բարձր պատիվների արժանացնել, այդ թվում՝ կեցություն Բուքինգեմյան պալատում:
BREAKING NEWS:
— Piers Morgan (@piersmorgan) 27 января 2018 г.
President Trump tells me Theresa May this week offered him TWO visits to UK this year - a working visit in the summer & the promised State visit in the autumn.
Full interview tomorrow: ITV, 10pm. pic.twitter.com/L8hE6jNcj3


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան