Ամուսնու և նախկին պոռնոաստղի սիրային կապի շուրջ խոսակցությունների ֆոնին Մելանյա Թրամփը հեռացել է Սպիտակ տնից
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը վերջին մի քանի գիշերն անցկացրել է Սպիտակ տնից դուրս՝ Վաշինգտոնի լավագույն հյուրանոցներից մեկում, գրում է The Daily Mail-ը`մանրամասնելով, որ 47-ամյա տիկին Թրամփը տնից հեռացել է ամուսնու և նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ սիրային կապի շուրջ խոսակցությունների ֆոնին:
Բրիտանական պարբերականը նշում է, որ այս մասին հայտնել են Սպիտակ տան քաջատեղյակ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ առաջին տիկինը նախընտրել է միառժամանակ հեռու գտնվել ամուսնուց՝ վերջին շրջանում լրատվամիջոցներում նրա դավաճանության մասին ակտիվ շրջանառվող նորությունների ֆոնին:
Ըստ ԶԼՄ-ների՝ 71-ամյա Թրամփի փաստաբանը նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ հանդիպել է պոռնոաստղին ու նրան «լռության» համար 130.000 դոլար վճարել:
Հայտնի է, որ 2011թ. տված հարցազրույցում Դենիելսը խոստովանել էր, որ Թրամփը Մելանյայի հետ ամուսնացած ժամանակ իր հետ սիրային կապի մեջ է եղել: Նա մանրամասնել է, որ իրենք հանդիպել են, երբ Մելանյան հղի է եղել:
«Առաջին տիկնոջ հարաբերությունները Թրամփի հետ լարված են»,-պատմել է Սպիտակ տան աղբյուրը:
Պարբերականը զույգի գժտությունով է բացատրում նաև այն փաստը, որ առաջին տիկինը չի ուղեկցել ամուսնուն շվեյցարական Դավոս կատարած այցի ընթացքում: Հայտնի է, որ նա վաշինգտոնյան հյուրանոցից մեկնել է Փալմ Բիչ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան