Գերմանիան պատրաստվում է ռեկորդային թվով ներգաղթյալ արտաքսել երկրից 2017թ.
Գերմանիան անցած տարվա ընթացքում երկրից արտաքսել է ռեկորդային ցուցանիշով` 80 000 ներգաղթյալ, ում ապաստան ստանալու դիմումը մերժվել էր: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային, այդ թիվն էլ ավելի կաճի 2017 թվականին, քանի որ կանցլեր Անգելա Մերկելը փորձում է վերադարձնել պահպանողական ընտրողների աջակցությունը մինչև սեպտեմբերին նախատեսված ընտրությունները:
Մերկելի աշխատակազմի ղեկավար Պիտեր Ալտմայերը հայտնել է Bild am Sonntag թերթին, որ 2016 թվականին 700 000 ապաստանի դիմումների մոտ կեսը մերժվել է:
2015 թվականին փախստականների համար Գերմանիայի սահմանները բացելու Մերկելի որոշումից դժգոհ պահպանողականներին հանդարտեցնելու համար Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդները կոչ են անում մերժում ստացած ավելի շատ ներգաղթյալների և հանցագործություններ գործած օտարերկրացիների արտաքսել:
Գերմանիան վերջին 18 ամիսներին ընդունել է ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ, ովքեր հիմնականում են փախչում են Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից: Շատ ներգաղթյալների, որոնց դիմումները մերժվել են, այնուամենայնիվ թույլ է տրվում ժամանակավորապես մնալ երկրում, մի քաղաքականություն, որը պահպանողականները ցանկանում են վերացնել:
«Մենք անցած տարի տուն ենք ուղարկել 80 000 ներգաղթյալի, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, դա ռեկորդ է,- ասել է Ալթմայերը,-և թիվը էլ ավելի կաճի: 2016 թվականին գրանցվել է մոտ 700 000 ապաստանի դիմում և մոտ 300 000-ը մերժվել է: Մենք այս մարդկանց արագ տուն կուղարկենք, քանի որ եթե չանենք, դա կվնասի մեր հեղինակությանը՝ որպես օրենքի գերակայության վրա հիմնված պետություն»:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...